Հասարակություն 

Լեսթերում հազարավոր մարդիկ դիմավորել են ճակատամարտում զոհված Ռիչարդ III թագավորի մասունքների թափորը

analitik.am

Լեսթերում հազարավոր մարդիկ դիմավորել են 1485թ. Բոսվորթի ճակատամարտում զոհված Ռիչարդ III թագավորի մասունքների թափորը: Այս մասին գրում է The Guardian-ը: «Ռիչարդ թագավոր, թող հողը թեթև լինի Լեսթերում»,- ասել է քաղաքի ղեկավար Փիթեր Սոուլսբին:



Թագավորի մասունքներով դագաղը դրվել է տեղի մայր տաճարի շենքում, որտեղ հինգշաբթի օրը տեղի կունենա վերահուղարկավորման հանդիսավոր միջոցառում:



Մինչև հինգշաբթի օրը Ռիչարդ III-ի մասունքներով դագաղը կպահպանվի շուրջօրյա ռեժիմով, և հասարակության համար մայր տաճարի հասանելիությունը բաց կմնա:



Ավելի վաղ հաղորդվում էր, որ գիտնականները մանրամասնորեն ուսումնասիրել են Ռիչարդ III-ի մասունքները և պարզել, որ թագավորը մահացել է գանգի հիմքում սրից կամ նիզակից ստացած վերքից:

Նույն շարքից