Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

analitik.am

Նոյեմբերի 1-ին, ժամը 09.23-ին տեղեկություն է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմոքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 2753L պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Պ.) ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

***

Նոյեմբերի 1-ին, ժամը 09.06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 23-րդ կմ-ին՝ Չայնի կոչվող ոլորաններում, ավտոմեքենաները տեղացած ձյան պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 22-24-րդ կմ-ի հատվածից փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 74 բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ (160 ուղևոր):

14.00-ի դրությամբ «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցների կողմից շարունակվում են ճանապարհի մաքրման աշխատանքները:

Նույն շարքից