Հասարակություն 

Սինգապուրում 7-օրյա սուգ է հայտարարվել երկրի առաջին վարչապետի մահվան կապակցությամբ

analitik.am

Սինգապուրում 7-օրյա ազգային սուգ է հայտարարված երկրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի մահվան կապակցությամբ, գրում է Газета-ն։

 


Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուն մահացել է մարտի 22-ին, 91 տարեկանում, երկարատև հիվանդությունից հետո։

 


Հուղարկավորության արարողությունը կկայանա մարտի 29-ին Սինգապուրի ազգային համալսարանի Մշակույթի կենտրոնում։ Թաղմանը կմասնակցեն երկրի նախագահ Թոնի Թան Կեն Յամը, խորհրդարանի անդամներ, երկրի նախարարների կաբինետը։

 


Լի Կուան Յուն հայտնի սինգապուրցի քաղաքական գործիչ է, եղել է Սինգապուրի Հանրապետության պատմության մեջ առաջին վարչապետը և իշխանությունում է գտնվել 31 տարի։ Համարվում է սինգապուրյան «տնտեսական հրաշքի» ստեղծողներից մեկը, որը փոքր հետամնաց պետությունը վերածեց տնտեսապես ծաղկող գերտերության։

 

Նույն շարքից