Հասարակություն 

Թիմ Կուկը իր հարցազրույցներում ու թվիթներում ասել է, որ աջակցում է Ջոբսի նոր կենսագրությանը

analitik.am

Ամերիկյան Apple ընկերությունը «բացվել է» հանուն Սթիվ Ջոբսի մասին նոր գրքի ու հնի քննադատության, գրում է The New York Times-ը:



Պարբերականը նկատի ունի Բրենտ Շլենդերի ու Ռիկ Տետցելի «Դառնալով Սթիվ Ջոբս» կենսագրական գիրքը, որը վաճառքի կհանվի մոտակա երեքշաբթի, և Ուոլտեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» գիրքը, որը հրապարակվել էր Apple ընկերության հիմնադրի մահից հետո 2011թ.:



Ինչպես նշում է թերթը, Ջոբսը գնահատել է իր աշխատակիցների՝ գաղտնիքներ պահելու կարողությունը, սակայն նրա թոփ մենեջերները հրապարակային ելույթներ են ունենում հանուն Ջոբսի ժառանգության:



Ընկերության ներկայիս ղեկավար Թիմ Կուկը իր հարցազրույցներում ու թվիթներում ասել է, որ աջակցում է Ջոբսի նոր կենսագրությանը: Այս գրքում Կուկը հայտարարում է, որ Այզեքսոնի բեսթսելլերը «մեծ վնաս» է հասցրել Apple-ի համահիմնադրին:



«Մարդը, որի մասին ես այնտեղ կարդացել եմ, եղել է նա, ում հետ ես երբեք չէի ցանկանա աշխատել այդ ամբողջ ժամանակ»,- հայտարարել է Կուկը նոր կենսագիրներին:



Շլենդերն ու Տետցելին իրենց հերթին հայտարարել են, թե դժվար են հասել Apple-ի հետ համագործակցությանը:



2012թ. հեղինակներին ասվել է, որ ընկերության թոփ մենեջերները չեն տա ոչ մի հարցազրույց, սակայն 18 ամիս անց Apple-ը փոխել է իր որոշումը:



Շլենդլերը հարցազրույց էր վերցրել Ջոբսից ավելի քան 40 անգամ, զրուցել նրա ավելի քան 100 ընկերների, ազգականների, մրցակիցների ու գործընկերների հետ:

Նույն շարքից