Հասարակություն 

Ժամանակավորապես փակ են Դիլիջանի ոլորանները. Ճանապարհները՝ Հայաստանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ժամանակավորապես փակ են Դիլիջանի ոլորանները:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Սպիտակի, Չայնի կոչվող ոլորանները, Մաստարա-Լանջիկ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: 

Դիլիջանի ոլորաններում և Չայնի կոչվող ոլորաններում առկա է մերկասառույց:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան, Արագած քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղում է ձյուն, իսկ Արարատի մարզում՝ թույլ ձյուն:

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում, Չայնի կոչվող ոլորաններում, Սիսիան-Գորիս ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և  Դիլիջանի ոլորաններում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նույն շարքից