Հասարակություն 

Կան դժվարանցանելի ճանապարհներ

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Նոյեմբերի 1-ի ժամը 17.58-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ժամանակավորապես միակողմանի փակ են Դիլիջանի ոլորանները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: 

Գեղարքունիքի, Շիրակի մարզերում, Արագածոտնի մարզի Արագած, Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն, իսկ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ թույլ ձյուն:

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նույն շարքից