Նոյեմբերի 2-ին, ժամը 05.56-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E320» մակնիշի 01 MM 041 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 02.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Ռ. Խ.) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 01.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռայկոմ թաղամասում գտնվող Ֆլեշ բենզալցակայանի մոտակայքում ՎԱԶ-21014 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ-21014 մակնիշի 35 AM 366 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Հ.) ավտոմեքենան:
***
Նոյեմբերի 2-ին, ժամը 00.02-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ГАЗель» մակնիշի (վարորդ՝ Ս. Խ., 1 ուղևոր) 07 ՏՍ 378 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված։