Հասարակություն 

Փարիզում սմոգի պատճառով քաղաքի իշխանությունները դիմել են վճռական քայլերի

analitik.am

Փարիզի և մայրաքաղաքային շրջանի երկնքում արդեն մեկ շաբաթ է՝ առողջության համար վնասակար նյութերի մակարդակ է գրանցվում, հաղորդում է ТАСС-ը:

 


Սմոգի պատճառով քաղաքի իշխանությունները դիմել են վճռական քայլերի՝ երկուշաբթի օրվանից սահմանափակելով ավտոտրանսպորտի երթևեկությունը՝ կենտ-զույգ համարների համակարգի համապատասխան: Այդ կերպ, մարտի 23-ին մայրաքաղաքի ճանապարհներ կկարողանան դուրս գալ միայն այն ավտոմեքենաների սեփականատերերը, որոնց մեքենաների համարներն ավարտվում են կենտ թվով:

 


Այդ որոշումը դժվարությամբ է կայացվել: Փարիզի քաղաքապետարանը դեռ հինգշաբթի սկսել է ահազանգել՝ դիմելով կառավարությանը հատուկ տրանսպորտային ռեժիմ սահմանելու խնդրանքով: Քաղաքի իշխանություններն անվճար երթևեկություն են սահմանել հասարակական տրանսպորտով, վերացրել են «Վելիբ» վարձույթի ցանցի հեծանիվներից օգտվելու վճարները:

 


Բացառություն է արվել տաքսիների, շինարարական բեռնատարների և էլեկտրամոբիլների համար:  Նման միջոցի իշխանությունները դիմում են պատմության մեջ երրորդ անգամ՝ ավելի վաղ սմոգի պատճառով նման ռեժիմ է սահմանվել 1997 և 2014 թվականներին:

Նույն շարքից