Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին խորհուրդ է տալիս Թուրքիային զերձ մնալ իր երկրի հյուսիսում առճակատումից: Այս մասին իրաքցի պաշտոնյան խոսել է նոյեմբերի 1-ին:
Ալ-Աբադիի խոսքերը հաջորդել են ավեի վաղ հայտնված այն տեղեկություններին, որ թուրքական իշխանությունները տանկեր և այլ ռազմական տեխնիկան են տեղափոխում Իրաքի հյուսիս՝ Շիրնակ նահանգ:
«Մենք պատերազմ և առճակատում չենք ցանկանում: Սակայն մենք պատրաստ են, եթե հանկարծ բախում լինի: Մեզ համար Անկարան թշնամի է և նրա դեմ պատրաստվում ենք պայքարել համապատասխան միջոցներով»,-ասել է Իրաքի վարչապետը: