Անկարան հնարավոր է համարում 2017 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրումը, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենտ Թյուֆենքչին:
Նշենք, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռը ոչնչացնելուց հետո վատացած ռուս-թուրքական հարաբերություններն Էրդողանի ներողությունից հետո արագ տեմպերով լավանում են, ինչի արդյունքում վերականգնվում են նաև առևտրական կապերը:
Թուրք նախարարը նաև նշել է, որ կողմերը բանակցություններ են վարում ազգային փոխարժեքով առևտուր կազմակերպելու գամար, ինչն էականորեն կընդլայնի հնարավորություններն առևտրի ոլորտում: