Հասարակություն 

Մեղրու լեռնանցքում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը  12:30-ի դրությամբ,  Սիսիանի, Գորիսի, Մեղրու  ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:

Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ:

Գավառ - Մարտունի, Մարտունի - Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում  տեղ - տեղ մերկասառույց է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում  կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից