Հասարակություն 

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա շաբաթվա վերջին. Հայպետհիդրոմետ

analitik.am

Հայաստանի մարզերից շատերում և Երևանում մարտի 24–ին և մարտի 25–26–ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, միաժամանակ մարտի 23–ին մարզերից շատերում սպասվում է չոր եղանակ, իսկ մարտի 24–ի գիշերն ու մարտի 27–ին չոր եղանակ է սպասվում հանրապետության ողջ տարածքում, հաղորդում է Հայպետհիդրոմետը։



Քամին կլինի հարավ–արևմտյան` 3–8 մ/վ արագությամբ, իսկ առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ արագություն։



Օդի ջերմաստիճանը մարտի 27–ի ցերեկը կբարձրանա 2–3 աստիճանով։ Երևանում առաջիկա երեք օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 11–13 աստիճան տաքության, իսկ մարտի 26–27–ին կհասնի 12–16 աստիճանի։



Նույն շարքից