Թուրքիան չի ընդունում մարդու իրավունքների պաշտպանության հարցում արևմտյան երկրների քննադատությունը և թույլ չի տա Թուրքիային դասեր տալ, հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելի ակտիվորեն են սկսել քննադատել Թուրքիային, որի իշխանությունները զանգվածային ձերբակալություններ են իրականացնում հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:
«Մենք թուլ չենք տա, որ մեզ դասեր տան նրանք, ովքեր տապալեցին Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության հարցում քննությունը և միգրացիոն ճգնաժամի կարգավորումը: Մենք միշտ պատրաստ ենք լսել խորհուրդներ, սակայն թույլ չենք տա մեզ հետ խոսել հրամայական տոնով»,-հայտարարել է Էրդողանը: