Հասարակություն 

Putin անվան ներքո «փափուկ դիվանագիտության» բարձի երեսները կեղծ են. IKEA

analitik.am

Putin անվան ներքո ծիածնագույն բարձի երեսները, ինչպես պարզվում է, կեղծ են։ Այս մասին գրում է The Independent-ը՝ հղում անելով IKEA ընկերությանը։ Ինչպես հիշեցնում է պարբերականը՝ բարձի երեսներով լուսանկարը սոցցանցերում հիթ էր դարձել։ Ենթադրվում էր, որ լուսանկարն արվել է IKEA-ի խանութներից մեկում։ Լուսանկարն անվանել են «խաղաղության խորհրդանիշ», «ֆանտաստիկ մարկետինգային մոտեցում», «փափուկ դիվանագիտության» օրինակ, սակայն այն փաստորեն կեղծ է՝ ասվում է հրապարակման մեջ։



IKEA-ի մամլո քարտուղարը հստակեցրել է, որ նման գունավորմամբ բարձր երեսներ իսկապես վաճառվել են ցանցի խանութերում, սակայն երբեք չեն կոչվել Putin։ Դրանք կրել են Skarum անվանումը և այլևս չեն վաճառվում ցանցի խանութներում:


 

 

Նույն շարքից