Հասարակություն 

Գորիս-Երևան ավտոճանապարհին «Ford»-ը կորցրել է կառավարումը և կողաշրջվել

Նոյեմբերի 2-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գորիս-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում «Ford» մակնիշի 884 LR 61 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Գ.) մերկասառույցի պատճառով կորցրել է կառավարումը և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան:

Նույն շարքից