Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեև երեկ Գագիկ Ծառուկյանը մեկնել է երկրից, սակայն նրա վերադարձի շուրջ քննարկումները շարունակվում են։ Եթե հարցը դրական լուծում ստանա, ապա համամասնական ցուցակը կարող է սենսացիոն լինել՝ ընդգրկելով Գագիկ Ծառուկյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան հաղթող եռյակին:

Ի դեպ, ոմանք պնդում են, որ ինչ-որ պահից նրանց պետք է միանար նաև Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը: Իսկ ընդհանուր մտահղացումը հետևյալն է` ստեղծել լուրջ դաշինք, որի անվանումը, ի դեպ, հնարավոր է «Միասնություն» լինի, որպեսզի ասոցացվի Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան համանուն հզոր դաշինքի հետ: Այստեղ կներառվեն ոչ միայն ԲՀԿ-ի բեկորները, այլև «Համախմբում» կուսակցությունն ու քաղաքական դաշտի համանման կուսակցությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից