«Հրապարակ» թերթը գրում է. «Քեթրինի Միհրանին` Միհրան Պողոսյանին, Կարեն Կարապետյանի թեթև ձեռամբ զգուշացվել է, որ այդ «կարմիր գծերը» պետք է տնօրինի պետությունը, գումարը գնա պետբյուջե:
Ու հիմա նախկին ԴԱՀԿ Միհրանը, որը պատրաստվում է ռեյտինգայինով պատգամավոր դառնալ ապագա պառլամենտում, որոշել է «երկուսը մեկում» անել` «կարմիր գծերը» նվիրել Երևանի քաղաքապետարանին ու դրա դիմաց որևէ լումա չպահանջել, անգամ իր կատարած չորս միլիոն ներդրումը, որով տեսախցիկներ, «ուղեգծումներ» և այլ աշխատանքներ են կատարվել:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում