Հասարակություն 

Արգելափակվել են ավտոմեքենաներ

Նոյեմբերի 3-ին, ժամը 01.30-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բքի պատճառով Սոթք-Քարվաճառ ավտոճանապարի 30-րդ կմ-ում արգելափակվել են 6 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա (15 ուղևոր):

Նույն շարքից