Հասարակություն 

Գերմանիայում աշակերտներին ստիպել են աղոթել Ալլահին

Գերմանիայի դպրոցներից մեկում առաջին դասարանի աշակերտներին ստիպել են Ղուրանից մի հատված կարդալ արաբերեն և գերմաներեն լեզուներով: Ինչպես պնդում է դպրոցի ղեկավարությունը դա արվել, որպեսզի երեխաները տեսնեն, թե ինչպես է աղոթքը հնչում տարբեր լեզուներով:

Ինչպես հայտնում է BuzzFeed-ը, աղոթքը հնչել է էթիկա առարկայի դասաժամին: Երեխաները բարձրաձայն կրկնել են «Ալլահ Աքբար» և «Չկա Աստված Ալլահից բացի» խոսքերը:

Աղմուկը բարձրացրել են աշակերտներից մեկի ծնողները, ինչից հետո դրա մասին սկսել են խոսել տարբեր հասարակական կազմակերպություններ:

Դպրոցից հայտնել են, որ միայն երկու աշակերտ է աղոթել Ալլահհին, իսկ մյուսները կարդացել են «Հայր մեր»-ը:

Դպրոցը սկսել է անանուն զանգեր ստանալ:

Նույն շարքից