Հայաստան Հասարակություն 

Գերության մեջ հայտնված զինվորին զգեստափոխել ու բռնի ուժով ստիպել են խոսել. Դավիթ Բաբայան. orer.am

analitik.am

Ադրբեջանական կողմն այսօր արդեն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հայ զինծառայող Անդրանիկ Արարատի Գրիգորյանն անցնում սահմանը եւ հետո արդեն հայտնում, որ բանակում իր հանդեպ բռնացել եւ ծեծի են ենթարկել:

Տարածված տեսանյութի եւ Անդրանիկ Գրիգորյանի կողմից ադրբեջանցիներին հայտնած տեղեկությունների վերաբերյալ Orer.am-ը զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով իր խոսքում մասնավորապես նշել է.

«Նախեւառաջ պետք է նշեմ, որ տեսանյութից երեւում է՝ այն նկարահանվել է արդեն իսկ այդ զինվորի` ադրբեջանական գերության մեջ հայտնվելուց հետո, այսինքն՝ այդ գործընթացը վերանկարահանվել է, ինչը շատ լավ երեւում է: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել զինվորի հագուստին` ներքեւի եւ վերևի հատվածները չեն համապատասխանում իրար, երեւում է, որ նրան հագցրել են ադրբեջանական զգեստ: Երկրորդ` եթե ուշադրություն դարձնենք տեսանյութի սկզբի հատվածին, երբ զինվորը հանձնվում է, ակնհայտ երեւում է, որ այն արհեստական է նկարահանված: Երբ սահմանին հակառակ կողմից զինվոր է հայտնվում, նման հանգիստ մթնոլորտ չի լինում, իսկ այս տեսանյութում որեւէ տարակուսանք մենք չենք նկատում, անգամ իրարանցում չկա:

Նկատենք, որ ցանկացած զինվոր, հակառակորդ, երբ մոտենում է սահմանին, անգամ այն պարագայում, երբ առաջին հայացքից թվում է, որ նա զենք չունի, դա մտածելու տեղիք է տալիս, քանի որ չի բացառվում, որ նա կարող է զինված լինել ականներով, որոնց միջոցով էլ կարող է պայթյուններ առաջացնել եւ, բնականաբար, վնասներ տալ: Սակայն եթե ուշադիր նայենք տեսանյութը, ապա կնկատենք, որ իրարանցում եւ խուճապ ընդհանրապես չկա, այսինքն՝ սա նկարահանված է հատուկ ձեւով: Նպատակն էլ այն է, որ նրանք ցույց տան, թե տեսեք՝ ինչպիսի իրավիճակ է տիրում»: 

Նույն շարքից