Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգրուհիների ցանկը: Ցանկի առաջին հորիզոնականում Թայլեր Սվիֆթն է, ով վաստակել է 170 միլիոն դոլար:
Նշվում է, որ երգչուհին իր եկամուտի մեծ մասը ստացել է «1989» անունը կրող համերգային տուրի շնորհիվ:
Ցանկի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ադելը, ով հասցրել է վաստակել 80,5 միլիոն դոլար: Իսկ եռյակը եզրափակում է Մադոնան՝ 76,5 միլիոն դոլարով:
Տասնյակում են հայտնվել նաև Ռիհաննան, Բեյոնսեն, Քեթի Փերին, Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը,Շանայա Թվեյնը և Սելին Դիոնը: