Նոյեմբերի 3-ին, ժամը 10.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողացում մերկասառույցի պատճառով ПАЗ մակնիշի ավտոբուսը արգելափակվել է ճանապարհի երթևեկելի հատվածում և փակել ավտոճանապարհը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ, ավտոբուսն արգելափակվել է Ավետիսյան փողոցի թիվ 8 տան մոտակայքում:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ПАЗ մակնիշի AM3562L պ/հ ավտոմեքենան (1 ուղևոր). երթևեկությունը վերականգնվել է: