Հասարակություն 

Փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհահատվածը:

«Տավուշ ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցները վաղ առավոտից սկսել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները:

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության մյուս  ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Նույն շարքից