Նոյեմբերի 3-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը հանդիպել է Ֆրանսիայի՝ զարգացման և Ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Անդրե Վալլինիի հետ:
Հանդիպման ընթացքում վերջիններս քննարկել են Ֆրանկոֆոնիային վերաբերող արդիական հարցեր, մասնավորապես, նոյեմբերի 26-27-ին Մադագասկարի Հանրապետությունում՝ Անտանանարիվոյում, կայանալիք Ֆրանկոֆոնիայի առաջիկա գագաթաժողովի համատեքստում:
Այս կապակցությամբ զրուցակիցները փոխադարձ գոհունակություն են հայտնել Ֆրանկոֆոնիայի ատյաններում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված ամուր համագործակցության առիթով:
Պարոն Վալլինին իր խորին երախտագիտությունը է հայտնել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կատարվող աշխատանքներում Հայաստանի ակտիվ մասնակցության կապակցությամբ և նշեց առաջիկայում Հայաստան այցելելու իր մտադրության մասին: