Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է 11 խորհրդականի: Ձերբակալվածների թվում են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղին:
Մինչ ձերբակալվելը Դեմիրթաշը հասցրել է թվիթերյան իր էջում գրել, որ իր դռան առաջ կանգնած են ոստիկաններ, ովքեր պատրաստվում են ձերբակալել իրեն:
Թուրքական իշխանություններն ավելի վաղ ձերբակալել էին նաև Դիյարբեքիրի քաղաքապետին:
Հավելենք, որ Թուրքիայի ղեկավարությունը HDP-ին համարում է Քրդական աշխատավորական կուսակցության զենքը, իսկ այդ կուսակցությունը Անկարայի համար ահաբեկչական խմբավորում է: