ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկ տարի ժամկետով երկարաձգել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, խոսքը վերաբերում է 1979 թվականին գործող պատժամիջոցներին:
Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները դեռ լիովին չեն կարգավորվել,ինչի պատճառով էլ պատժամիջոցները շարունակվելու են:
Հավելենք՝ չնայած վերոնշյալ որոշմանը, ԱՄՆ-ն աստիճանաբար չեղյալ է համարում որոշ պատժամիջոցներ: Օրինակ 2016 թվականին չեղյալ համարվեցին միջազգային տնտեսական միջոցները: