Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող հիմնականում քրդերով բնակեցված Դիյարբերքիր քաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի արդյունքում կա մեկ զոհ և մոտ 30 վիրավոր: Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, պայթյունը որոտացել է նահանգի ոստիկանական բաժանմունքի մոտ: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունների աշխատակիցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության մի շարք պատգամավորների, այդ թվում նաև երկու համանախագահներին: