Քաղաքական 

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականի հետ

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը և Գերմանիայի կանցլերի գլխավոր խորհրդականը մտքեր են փոխանակել հայ-գերմանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում հանգամանալից զրույց է ծավալվել միջազգային, տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերն` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Կողմերն անդրադարձել են Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին, փոքրամասնությունների պաշտպանության խնդիրներին, փախստականների օժանդակության հետ կապված հարցերին։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, դրանց նոր իրավական հիմքի շուրջ ընթացող բանակցությունների շուրջ։

Նույն շարքից