Քաղաքական 

Եվրոպայում անհանգստացած են Թուրքիայում պատգամավորների ձերբակալության պատճառով

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին իր անհանգստությունն է հայտնել կապված Թուրքիայում ընդդիմադիր պատգամավորների ձերբակալության հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ավելի քան 10 պատգամավորի, այդ թվում նաև երկու համանախագահներին: Ձերբակալվածներին մեղադրում են Անկարայի կողմից ահաբեկչական խմբավորում համարվող Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ:

Հավելենք, որ պատգամավորների ձերբակալությունը հնարավոր եղավ այն բանց հետո, երբ նախագահ Էրդողանն օրենք անցկացրեց վերջիններիս անձեռնմխելիությունց զրկելու մասին:

Նույն շարքից