Հասարակություն 

Ակտիվիստ Նարեկ Սամսոնյանին ու եղբորը ծեծի են ենթարկել. news.am

analitik.am

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին ու նրա եղբայր Հարություն Սամսոնյանին նախորդ գիշեր անհայտ մարդիկ ծեծի են ենթարկել տուն վերադառնալու ճանապարհին: Այս մասին NEWS.am-ին ասաց Նարեկ Սամսոնյանի ընկեր Դանիել Իոանիսյանը:

«Գիշերվա ժամը 2–ին տան ճանապարհին են եղել, Ավանում մի քանի մեքենա կանգնել են, առանց որեւէ բան ասելու ծեծել են ու թողել, գնացել: Քառասուն րոպե հետո մոտեցել է «Շտապօգնությունը», Նարեկի եղբայրն արդեն անգիտակից է եղել, նրանց տեղափոխել են հիվանդանոց, երկուսն էլ ունեն գլխուղեղի ցնցում: Նարեկի գլխին 12 կար է դրված, իսկ եղբոր արմունկն է կոտրված, պիտի վիրահատվի»,- ասաց Դանիել Իոանիսյանը:

Ծեծի ենթարկողները Նարեկի եւ նրա եղբոր մոտից, ինչպես նշեց Դանիել Իոանիսյանը, ոչինչ չեն գողացել, այդ պատճառով իրենք կարծում են, որ եղբայրներից նման կերպ հաշվեհարդար են տեսել:

Նարեկ Սամսոնյանն ու նրա եղբայրը չեն ցանկացել բուժումը հիվանդանոցում շարունակել եւ իրենց կամքով դուրս են գրվել:

Նույն շարքից