Հասարակություն 

Facebook-ը ԶԼՄ-ներին առաջարկում է կոնտենտը տեղադրել անմիջապես սոցցանցում

analitik.am

Facebook ընկերությունը բանակցություններ է վարում մի շարք ԶԼՄ-ների հետ կոնտենտը անմիջապես սոցիալական ցանցի էջերում տեղադրելու վերաբերյալ: Այս մասին գրում է The New York Times-ը:



Ընկերությունում նախատեսում են, որ պարբերականները նյութերը պետք է տեղադրեն հենց սոցցանցի իրենց էջերում՝ այնպես, որպեսզի օգտատերերը Facebook-ի շրջանակներից դուրս չգան: Facebook-ը բանակցություններ է վարում The News York Times-ի, ByzzFeed-ի և National Geographic-ի հետ:



Բանակցությունները գաղտնի են տարվում՝ սոցցանցի էջերում կոնտենտի ինտեգրման միջոցները չեն բարձրաձայնվում, սակայն հայտնի է, որ նոր ձևաչափը կփորձարկվի առաջիկա ամիսներին։

Նույն շարքից