Հասարակություն 

Լոս Անջելեսում աճուրդի է հանվել Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող ջրաներկով կտավը

analitik.am

Լոս Անջելեսում աճուրդի է հանվել Ադոլֆ Հիտլերի վրձնին պատկանող ջրաներկով կտավը, որտեղ պատկերված է ծաղիկներով ծաղկաման, գրում է gazeta.ru-ն:

 

Նկարի մեկնարկային գինը 30 հազար դոլար է հայտարարվել:



Հիտլերն այս նկարը նկարել է 1912 թվականին Վիեննայում, երբ նա գումար էր վաստակում նկարչությամբ: Այն վաճառվել է հրեա արտ-դիլեր Սամուել Մորգենշտերնին, որը նացիստների իշխանության օրոք՝ 1943 թվականին մահացել է Լոձի հրեական գետտոյում (Լեհաստան):



Հայտնի է, որ երիտասարդ տարիներին Հիտլերը սիրում էր գեղանկարչություն և անգամ փորձել է ընդունվել Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, բայց երկու անգամ չի կարողացել հանձնել ընդունելության քննությունները:

Նույն շարքից