Մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանն ու ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ներկա են գտնվել համար 1 գրադարանում անվանի գրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև գրողի ստեղծագործական մտքի ջատագովներ, մշակույթի գործիչներ, վարչական շրջանի բնակիչներ:
Հանդիպման սկզբում անդրադարձ է կատարվել Աշոտ Աղաբաբյանի կենսագրությանն ու գրական ժառանգությանը: Գրողը ընթերցողներին լայն շրջանակներին հայտնի է «Մենակը» գրքով և «Ռեզիդենտը» փաստագրական վեպերով, որոնց շուրջ էլ հիմնականում ընթացել են քննարկումները: Անվանի գրողը ներկայացրել է նաև ստեղծագործական առաջիկա անելիքները: