Հասարակություն 

Ֆրանսուհին 20.580 եվրո է գտել «Մոնոպոլիա» խաղի տուփում

analitik.am

Իր որդու համար որպես նվեր «Մոնոպոլիա» հայտնի խաղը գնած մի ֆրանսուհի տուփի մեջ գտել է խոշոր գումարի տեսքով անչափ հաճելի անակնկալ:



Ինչպես նշում է euromag.ru-ն, կինը, ում անունը չի նշվում, հայտնաբերել է 20.580 եվրո, որը դրված է եղել խաղի մեջ օգտագործվող կեղծ թղթադրամների հետ:



Աղբյուրը մանրամասնում է, որ «Մոնոպոլիայի» արտադրությամբ զբաղվող Hasbro ընկերությունը տարվա սկզբին հայտարարել էր, որ խաղի 80 ամյակի կապակցությամբ դրա մի քանի տուփերում  իսկական թղթադրամներ կլինեն:

 

 

Նշվում է, որ իսկական եվրոներով լի ծրարները գտնվում են «Մոնոպոլիայի» 80 տուփում, որից  առաջինը հայտնաբերել է ֆրանսուհին:

Նույն շարքից