Հասարակություն 

Անջելինա Ջոլին նոր վիրահատություն է տարել

analitik.am

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և գեղեցկուհի Անջելինա Ջոլին The New York Times պարբերականի հետ զրույցում գաղտնազերծել է, որ վերջերս ինքը կրկին վիրահատության է ենթարկվել, ինչի հետևանքով այլևս չի կարող երեխա ունենալ:



Ինչպես նշում է tatler.ru-ն, 6 երեխաների մայրը մանրամասնել է, որ հեռացրել են ձվարաններն ու արգանդի փողերը, քանի որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են այդ օրգաններում չարորակ ուռուցքի զարգացման բավական լուրջ վտանգ:



«Ես այլևս չեմ կարող մայրանալ ու պատրաստ եմ ֆիզիկական նոր փոփոխություններին, որոնք տեղի են ունենալու վիրահատությունից հետո: Սակայն ես վճռել եմ, որ պահպանելու եմ հանգստությունս, ուժեղ եմ լինելու ու չեմ մտածելու այն մասին, որ սեփական աչքերով չեմ տեսնելու ապագա թոռներիս»,- անկեղծացել է Ջոլին:



Աղբյուրը հիշեցնում է, որ 2 տարի առաջ դերասանուհին հեռացրել է նաև կրծքագեղձերը, որպեսզի կանխի քաղցկեղի առաջացումը:

Նույն շարքից