Նոյեմբերի 7-ին, ժամը 02.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արզնի գյուղի մոտակայքում, Ֆորդ մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և արգելափակվել ավազոտ հողում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում:
Փրկարարները Ֆորդ տրանզիտ մակնիշի 34 FF 317 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Գ.) դուրս են բերել արգելափակումից:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում գտնվող նախկին քարի հանքի մոտակայքում «NISSAN» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «NISSAN» մակնիշի 37 0L D61 պ/հ (վարորդ Ա. Ն.) ավտոմեքենան:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 20.59-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ գերեզմանատան մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Nissan March մակնիշի 34 UQ 224 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Մ.) ավտոմեքենան (1 ուղևոր):