Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները դիմել են Ռուսաստանին՝ ռազմական ու հումանիտար օգնություն խնդրելով Մոսկվայից: Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայել Բոգդանովի հետ հանդիպումից հետո հայտնել է Քրդական ինքնավարության կառավարության արտաքին կապերի վարչության ղեկավար Ֆալահ Մուստաֆա Բաքիրը:
«Մենք օգնություն ենք խնդրել, քանի որ հիմա ահաբեկչության դեմ պայքարը շատ կարևոր է: Բանն այն է, որ պայքարն այս օրերին ընթանում է ԻՊ-ի, այսպես կոչված, մայրաքաղաքում»,-ասել է Բաքիրը:
Ինքնավարության կառավարության ներկայացուցիչը նաև կարևորել է փախստականներին տրամադրվելիք օգնություը՝ հավելելով, որ ռուսական կողմը խոստացել է ուսումնասիրել հարցը և փորձել օգնել: