Մոսկվայի հարավում ՌԴ իրավապահները ձերբակալել են Gelandewagen-ի արկածներով հայտնի պատմության հերոսներից մեկին Մարա Բաղդասարյանին, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ իրավապահները նախ տուգանել են վերջինիս մեքենան սխալ կայանելու համար, իսկ երբ փաստաթղթերը ստուգելուց հետո պարզ է դարձել, որ երիտասարդ աղջիկն ունի 16 չվճարված տուգանք, նրան տեղափոխել ոստիկանական բաժանմունք:
Հավելենք, որ 23-ամյա Մարան Մոսկվայի պետական համալսարանի ուսանողուհի է: Նրա հայրը՝ Էլմար Բաղդասարյանը զբաղվում է մսի բիզնեսով: