Քաղաքական 

Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը հնարավոր է համարել ընդդիմադիրների և լրագրողների նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականության պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական իշխանությունները ձերբակալեցին 12 ընդդիմադիր պատգամավորի, այդ թվում Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության երկու համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեդաղին: Ավելի ուշ 8 պատգամավորի կալանավարորել էին:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի արտահանման 50 տոկոսը բաժին է հասնում Եվրամիությանը, իսկ այդ երկրում ներդրումների 60 տոկոսը կատարում է հենց ԵՄ-ն:

Ասսելբորնը խիստ քննադատության է ենթարկել Էրդողանին՝ նշելով, որ ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրում բռնապետությունը տեղ չունի:

Նույն շարքից