Թեհրանը շարունակելու է Դամասկոսին աջակցություն տրամադրել ռազմական, քաղաքական և տնտեսական հարցերում մինչև այն պահը, քանի դեռ ահաբեկչության դեմ պայքարը չի ավարտվել հաղթանակով: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին:
Նշվում է, որ Լարիջաննին այս մասին խոսել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ:
Հանդիպումից հետո դրա արդյունքների մասին հայտնել է հենց սիրիացի փոխարտգործնախարարը: