Հասարակություն 

Instagram-ի նոր հավելվածը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ ստեղծել ֆոտոկոլաժներ

analitik.am

Instagram-ը նոր հավելված է թողարկել Layout անունով, որը թույլ է տալիս օգտատերերին հեշտությամբ ստեղծել ֆոտոկոլաժներ՝ իրենց հեռախոսից տարբեր նկարներ մեկ նկարի մեջ ներկայացնելով, գրում է Business Insider-ը:

 


Օգտատերերը կարող են պարզապես գցել լուսանկարները Layout-ի ութ լուսանկարչական ձևաչափի մեջ:

 


Layout-ում ստեղծված կոլաժները մեխանիկորեն չեն հրապարակվում Instagram-ում, այդ պատճառով օգտատերերը հանգիստ կարող են փորձարկել իրենց լուսանկարները՝ առանց անհանգստանալու, որ իրենց կոլաժները հասանելի կդառնան Instagram-ի մյուս օգտատերին:

 


Սա Instagram-ի երկրորդ հավելվածն է Hyperlapse-ի թողարկումից հետո, որը թույլ է տալիս օգտատերերին տեսանյութեր ստեղծել: Layout-ը մրցակցության մեջ է մտնելու Pic Stitch կամ Image Sizer-ի նման հայտնի այլ հավելվածների հետ:


 

Այժմ Layout-ը հասանելի է միայն iOS-ի համար, Android-ի համար տարբերակը պատրաստ կլինի մոտ ժամանակներս:

Նույն շարքից