Հասարակություն 

Գործարար Էլմար Բաղդասարյանը՝ դստեր ձերբակալության մասին

Մոսկվայի հարավում ձերբակալված Մարա Բաղդասարյանի հայրը՝ գործարար Էլմար Բաղդասարյանը հայտարարել է, որ իր դուստրը տուգանքները չի վճարել չաշխատող էլ.փոստի պատճառով: Հոր խոսքերով, դուստրն ուղղակի չի իմացել տուգանքների մասին:

Էլմար Բաղդասարյանը վստահեցնում է, որ Մարան չի վճարել միայն մեկ տուգանք՝ չնայած այն բանին, որ ոստիկանությունը վերջինիս մեքենայի մեջ հայտնաբերել էր 16 չվճարված տուգանք:

Հավելենք, որ Ռուսաստանի ոսկե երիտասարդության ներկայացուցիչ Մարա Բաղդասարյանը բերման է ենթարկվել և գտնվում է ոստիկանական բաժանմունքում: Նրա գործն արդեն ուղարկվել է դատարան:

Նույն շարքից