Հասարակություն 

Մեծ Բրիտանիայում տարածված առեղծվածային հիվանդությունը սպանում է շներին

Մեծ Բրիտանիայում տարածված առեղծվածային հիվանդությունից 18 ամսվա ընթացքում արդեն առնվազն 30 շուն է սատկել, իսկ անասնաբուժները ամեն կերպ  փորձում են գտնել հիվանդության պատճառներն ու դրա բուժումը, գրում է Independent-ը:

 

Նշվում է, որ հնարավոր է շատ ավելի կենդանիներ են սատկել նույն հիվանդությունից, որը կասկածվում է, Ալաբամայի փտախտն է, որը առաջին անգամ հայտնաբերվել է ԱՄՆ-ում 1980-ականներին:

 



Մեծ Բրիտանիայում հիվանդության առաջին դեպքերը գրանցվել են 2012-ին. կենդանին վարակվում է, նրա մաշկի վրա հայտնվում են վերքեր, ի վերջո սատկում է երիկամների անբավարարությունից:

 


Անասնաբուժները նշում են, որ հնարավոր է վարակը փոխանցվում է սննդի ու ջրի միջոցով: Բժիշկներից շատերը կարծում են, որ հիվանդությունը բակտերիածին է:

 


Նույն շարքից