Քաղաքական 

Պատգամավորների աշխատավարձերից 14 մլն դրամի պահումներ են արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում՝ երկրի ամենաքաղաքականացված մարմնում, աշխատանքը գնահատվում է քվեարկություններով. եթե պատգամավորը բացակայում է քվեարկություններից, ենթարկվում է պատասխանատվության:

Մենք տեղեկացել ենք, որ ԲՀԿ ներքին խմորումների հետևանքով քաղաքական արենայից տևական ժամանակ անհետացած Աբրահամ Մանուկյանը տուգանվել է մոտ 120 հազար դրամով:

Հարգելի չեն համարվել նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի բացակայությունները: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ում բնակվելու համար Արթուր Գևորգյանի մի քանի ամսվա աշխատավարձից մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափով պահումներ են արվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից