Հասարակություն 

Ֆրանսիայի հարավում A320 ինքնաթիռ է կործանվել, որում 150 մարդ է եղել

Ֆրանսիայի Ալպերում A320 ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Reuters գործակալությունը: Ֆրանսիայի Վերին Պրովանս շրջանում կործանված ինքնաթիռը իրականացնելիս է եղել Բարսելոնա-Դյուսելդորֆ չվերթը:

 



A320 ինքնաթիռում եղել է մոտ 150 ուղևոր: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 142 ուղևոր, երկու օդաչու և անձնակազմի չորս անդամ:

 


Նշվում է, որ ինքնաթիռը պատկանել է German Wings-ին՝ Lufthansa-ի լոուքոսթեր ընկերությանը: Ինքնաթիռի կործանման վայր են դուրս եկել փրկարարները:

Նույն շարքից