Հասարակություն 

Մահացել է բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Ջեկի Թրենթը, որը երգեր է գրել Ֆրենկ Սինատրայի համար

74 տարեկանում Իսպանիայի Մենորկա քաղաքում մահացել է բրիտանացի երգչուհի և երգերի հեղինակ Ջեկի Թրենթը, որը երգեր է գրել, մասնավորապես, Ֆրենկ Սինատրայի, Շիրլի Բեսսիի և Դին Մարտինի համար: Այս մասին հայտնում է NME-ն:



Թրենթը հայտնի է նաև իր առաջին ամուսնու՝ Թոնի Հեթչի համահեղինակությամբ գրված «Հարևաններ» սերիալից ստեղծագործությամբ, որն արդեն 30 տարի ընթանում է ավստրալական հեռուստատեսությամբ: Այն առաջինը կատարել է դերասան և երգիչ Բարի Քրոքերը:



Ջեկի Թրենթը (իսկական անունը՝ Իվոն Բերջես) ծնվել է Սթաֆֆորդշիրում 1940 թ.: Երեխա ժամանակից սկսել է հանդես գալ աշխատանքային ակումբներում:



Նա Թոնի Հեթչի հետ ավելի քան 400 երգ է գրել էստրադայի աստղերի համար: Զույգը բաժանվել է 1995 թ., պաշտոնական բաժանումը եղել է 2002 թ., հայտնում է NEWS.com.au-ն:


 

 

Նույն շարքից