Վերջերս բաժանված հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել երեխաների խնամքի հարցում: Այս մասին հայտնում է AP-ը՝ հավելելով, որ Փիթին թույլատրվել է այցելել երեխաներին, սակայն նա իրավունք չունի վերջիններիս իր հետ ինչ-որ տեղ տանել հանգստյան օրերին:
Ավելի վաղ Բրեդ Փիթը համապատասխան պահանջով դիմել էր դատարան, սակայն Ջոլին դեմ էր արտահայտվել: