Վերջին ամիսների ընթացում Թուրքիայի ավելի քան 40 հազար քաղաքացի հայցերով դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: Այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ աննախադեպ թվով հայցերի պատճառը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձն է և դրան հաջորդած իրադարձությունները:
Դեռ հայտնի չէ, թե քանի հայց է ընդունվելու ուսումնասիրության համար: Ամեն դեպքում արդեն 7500 հայց ուսումնասիրվել է:
Հավելենք, որ Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբերն Յագլանդն արդեն դիմել է թուրքական իշխանություններին՝ կոչ անելով հարգել մարդու իրավունքների պաշտպանության մասով Եվրոպական կոնվենցիաները: