Հասարակություն 

Հայ դիվանագետները պարզում են` արդյոք Ֆրանսիայում վթարված օդանավում Հայաստանի քաղաքացիներ եղե՞լ են. ԱԳՆ

analitik.am

Փարիզում Հայաստանի դեսպանատունը  պարզում է, թե Ֆրանսիայի հարավում վթարված օդանավում եղե՞լ են, արդյոք, Հայաստանի քաղաքացիներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։



Բարսելոնա–Դյուսելդորֆ ավիաչվերթն իրականացնող Germanwings գերմանական ավիաընկերության Airbus A320 ինքնաթիռը երեքշաբթի վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավում։ Օդանավում եղել է մոտ 150 մարդ։

«Հայաստանի դեսպանատունը հստակեցնում է, թե արդյոք, ինքնաթիռում եղե՞լ են Հայաստանի քաղաքացիներ»,– ասաց Բալայանը։ 

Նույն շարքից