Թուրքիայի արտգործնախարարությունը սվիններով է ընդունել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնի քննադատությունը, որը վերջինս արել էր թուրքական իշխանությունների հասցեին՝ կապված այդ երկրում լրագրողների և ընդդիմադիրների դեմ կատարվող քաղաքականություն հետ:
Ավելի վաղ Ասսելբորնը հնարավոր էր համարել ԵՄ-ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելը՝ նշելով, որ թուրքական իշխանությունները անտեսում են իրավունքի գերակայությունը, ինչը սազական չէ Եվրոպայի Խորհրդին և ՆԱՏՕ-ին մաս կազմող երկրին, որը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը:
«Մենք դատապարտում ենք ահաբեկչությանն աջակցող եվրոպական երկրներից մեկի՝ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնի հայտարարությունը: Deutschlandfunk-ի հետ հարցազրույցի ժամանակ դա քննադատել է Թուրքիային, ինչը լրջորեն անհանգստացնում է: Դա մի երկրի ԱԳՆ-ի քննադատությունը է, որի դերը համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում շատ կասկածելի է: Այդ երկիրը չի կարողանում հասկանալ այն սպառնալիքը, որին բախվել է Թուրքիան»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: